Դեղձենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղձենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Դեղձենի
Լատիներեն անվանում
Prúnus vulgaris


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Դեղձենի սովորական (լատին․՝ Prúnus vulgaris), որպես արժեքավոր պտղատու մշակաբույս ավելի քան 2 հազար տարի աճեցվում է Հայաստանում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները երկարավուն նշտարաձև են։ Ծաղկում է տերևակալումից առաջ, վարդագույն կամ կարմիր զանգականման ծաղիկներով։ Պտուղը խոշոր է, տարբեր չափի և ձևի՝ տափակավուն, ձվաձև, կլորավուն, կանաչասպիտակից մինչև ոսկենարնջագույն։ Հայտնի են բազմաթիվ սորտեր, որոնք աչքի են ընկնում հասունացման տարբեր ժամկետներով (վաղահաս, միջահաս և ուշահաս)։ Պտուղները բարձրորակ են, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։ Ջերմասեր է, խիստ զգայուն ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողեր, առատ ոռոգմամբ։ Բարձր գեղազարդ է և մեղրատու։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական տարածման արեալն ընդգրկում է Հյուսիսային և Կենտրոնական Չինաստանը։ Մեր հանրապետությունում աճեցվում է Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Զանգեզուրում, Մեղրիում՝ նախալեռնային գոտում, հատկապես հյուսիսարևելյան տարածաշրջանի Նոյոմբերյանի հատվածում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան