Դեղին խաղտտնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Դեղին (այլ կիրառումներ)
Black-headed wagtail.jpg

Դեղին խաղտտնիկ, խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։ ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։

Արտաքին տեսք[խմբագրել]

Դեղին խաղտտնիկի պոչը երկար է, սակայն չի գերազանցում մարմնի երկարությանը։ Արուի գլխի վերին մասը մոխրագույնից անցնում է մուգ սևի, մեջքը՝ ձիթապտղագույն, թևերը և պոչը դարչնագույն են, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կոկորդը, կտնառքը և որովայնը՝ դեղնասպիտակավուն։ Երիտասարդ առանձնյակների մարմնի վերին մասը դարչնագույն է, ստորին մասը՝ շիկավուն։ Քաշը՝ 13,5-20,6 գ, թևի երկարությունը՝ 74-89 մմ։

Կենսակերպ[խմբագրել]

Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չվող երամների թիվը հասնում է հարյուրների և նույնիսկ հազարների։ Դեպի բնակավայրերն են վերադառնում սկզբում արուները, այնուհետև՝ էգերը։ Տարածված է ամենուր, որտեղ կան խոնավ մարգագետիններ, ճահճացած ջրեր, լճակներ, դանդաղահոս գետերի խոնավ ափեր և այլն։ Գարնանը մեծ քանակությամբ հանդիպում է Արարտյան հարթավայրի ճահճուտների, բնական և արհեստական ջրավազանների մոտակայքում։

Բնադրում[խմբագրել]

Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտերից՝ գետնին, փոքր փոսիկի մեջ ու քողարկում թփերի տակ։ Դնում է 5-6 կանաչասպիտակավուն, մուգ պտերով ձվեր։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշար կենդանիներով։

Տարածվածություն[խմբագրել]

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 28։