Դեղին Էջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի դեղին էջեր

Դեղին Էջերը իրենից ներկայացնում է տեղեկագիրք որոշակի աշխարհագրական տարածքի կազմակերպությունների վերաբերյալ, որում տեղեկատվությունը ներկայացված է ըստ այդ կազմակերպությունների գործունեության ոլորտների:

Անունը կապված է այն բանի հետ, որ 100 տարուց ավելի է նրանք ավանդաբար տպագրվում են դեղին թղթի վրա (սպիտակ թուղթը օգտագործվում է մասնավոր հեռախոսահամարների, իսկ կապույտը՝ պետական մարմինների համար)։

[խմբագրել] Պատմությունը

1883-ին ԱՄՆՎայոմինգ քաղաքում մի տպագրիչի մոտ վերջացել էր սպիտակ թուղթը և նա ստիպված էր տպագրել այդ քաղաքի հեռախոսային տեղեկագիրքը դեղին թղթի վրա: 3 տարի անց՝ 1886 թվականին Ռեյբեն Համիլտոն Դոննելին (Reuben Hamilton Donnely) Չիկագո քաղաքում հիմնադրեց «R. H. Donnely» հրատարակչական ընկերությունը, պայմանագիր կնքեց Չիկագոյի Հեռախոսային Ընկերության հետ՝ այդ ընկերության հաճախորդների համար հեռախոսային տեղեկագրքեր տպելու/հրատարակելու մասին և տնտեսման նպատակով տեղեկագրքերը սկսեց տպել էժան դեղին թղթի վրա՝ այդպիսով պաշտոնապես ստեղծելով «Դեղին Էջեր» տեղեկագիրքը։ Տեղեկատվությունը դասակարգված էր առաջին հերթին ըստ գործունեության ոլորտների: Ինտերնետի ստեղծումից հետո այդ տերմինը սկսեց կիրառվել նաև նույն պրոֆիլի օնլայն տեղեկատուների ընդգծման համար։

Այսօր «Դեղին Էջերը» օգտագործվում է և անգլիախոս և ոչ անգլիախոս երկրներում: ԱՄՆ-ում այն նշանակում է ոլորտ /գործունեության/, կատեգորիա, մինչդեռ մի շարք երկրներում այն գրանցված է որպես հատուկ անուն:

[խմբագրել] Հայաստանի Դեղին Էջեր

Հայաստանի Դեղին Էջերը ներկայացնում է «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը: «ՍՓՅՈՒՌԸ» տեղեկատվական ընկերություն է, որը սկսած 1992 թվականից, իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և տարածում:

«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը տեղեկությունները տրամադրվում է բոլոր ցանկացողներին 6 եղանակով.


«ՍՓՅՈՒՌԸ» հանդիսանում է "Kompass"տեղեկատվական համակարգի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով