Դեկրետային ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեկրետային ժամանակը այն ժամանակն է, որը գերազանցում է գոտայինը 1 ժամով: Դեկրետային ժամանակը ընդունվել է 1930 թվականի հունիսի 16-ին ԽՍՀՄ-ում օրվա լուսավոր ժամանակահատվածի և կենցաղային ու արդյունաբերական սպառման մինչև էլեկտրաէներգիայի վերաբաշխման ավելի հարմար օգտագործման նպատակով

1981 թվականի ապրիլի 1-ից ԽՍՀՄ-ի տարածքի մտցնում են[1] ամառային ժամանակը, որը գերազնացում է գոտայինը 2 ժամով (այսինքն ևս 1 ժամ համեմատելով դեկրետային հետ):

1982-ից մինչև 1986 թվականները ԽՍՀՄ-ի կառավարության որոշմամբ դեկրետային ժամանակը այլևս չի օգտագործվել միության 30 շրջաններում, Մերձբալթիկայի երկրներում և Ռուսաստանի ինքնավար հանրապետություններում: 1990 թվականին տեղի իշխանությունների որոշմամբ դեկրետային ժամանակը չէր օգտագործվում Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում և Ադրբեջանում: ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում դեկրետային ժամանակ այևս չէր օգտագործվում 1991 թվականի մարտի 31-ից[2]: (ընդորում ամառային ժամանակի վրա անցումը պահպանվում է):

1991 թվականի հոկտեմբերի 23-ին ՌԽԴՍՀ-ի Գերագույն Խորհուրդը Ռուսաստանի տարածքում դեկրետային ժամանակին վերադառնալու որոշում էր կայացրել[3]: Վերադարձումը կատարված էր եղել 1992 թվականի հունվարի 19-ին, բայց հետևյալ բացառություններով[4]՝

  • թույլատրվում է մոսկովյան ժամանակի մինուս մեկ ժամ նույն մոսկովյան ժամանակից օգտագործումը Կալինինգրադի մարզի ամբողջ տարածքում
  • թույլատրվում է Սամարյան ժամանակի փոխարեն Մոսկովյան ժամանակի օգտագործումը Ռուսաստանի դաշնության երրորդ ժամային գոտու բոլոր սուբյեկտների տարածքում (Ադիգեա, Դաղստան, Ինգուշիա, Կաբարդինա-Բալկարիա, Կալմիկիա, Կարաչայ-Չերկեզիա, Մարիյ Էլ, Մորդովիա, Հյուսիսային Օսիա, Թաթարստան, Ուդմուրտիա, Չեչնիա և Չուվաշիա, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Արխանգելսկի մարզի հիմնական մասում, Աստրախանի, Վլադիմիրի, Ոլգոգրադիա, Ոլոգդայի, Որոնեժի, Իվանովոյի, Կիրովի, Կոստրոմայի, Լիպեցկի, Ներքին Նովգորոդի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Տամբովի, Ուլյանովի և Յարոսլավլի մարզ)
  • թույլատրվում է մոսկովյան ժամանակի օգտագործումի Արխանգելսկի մարզի ամբողջ տարածին, ինչպես նաև Կոմիի Հանրապետության (Եկատերինբուրգյան ժամանակի փոխարեն):
  • թույլատրվում է օմսկյան ժամանակի փոխարեն եկատերինբուրգյան ժամանակի օգտագործումը Տյումենի մարզի ամբողջ տարածքում:
  • թույլատրվում է Կրասնոյարսկի ժամանակի օգտագործումը Կրասնոյարսկի մարզի ամբողջ տարածքում (Իրկուտսկի ժամանակի փոխարեն մարզի արևելյան մասում):

[խմբագրել] Ծանոթագրություներ

  1. Постановление Совета министров СССР «О порядке исчисления времени на территории СССР» от 24.10.1980 № 925 (ռուս.)
  2. Постановление Кабинета Министров СССР «Вопросы исчисления времени на территории СССР» от 04.02.1991 № 20 (ռուս.)
  3. Постановление Совета Республики Верховного Совета РСФСР от 23.10.1991 № 1790-1 (ռուս.)
  4. Постановление Правительства Российской Федерации «О порядке исчисления времени на территории Российской Федерации» от 08.01.1992 № 23 (ռուս.)
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով