Դեկատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ութնաբազային դեկատրոն

Դեկատրոն, թվարկության տասնական համակարգում՝ թվային հաշվարկ կատարող և Էլեկտրական շղթան հոսանքափոխող բազմաէլեկտրոդ իոնային սարք։ Դեկատրոնի աշխատանքի հիմքում ընկած է մարմրող պարպման ուղղորդված փոխանցումը մի էլեկտրոդից մյուսին։ Փոխանցումը պայմանավորված է էլեկտրոդների պոտենցիալների տարբերությամբ, որը ստեղծվում է կառավարող իմպուլսներով։ Դեկատրոնները լինում են համաչափ և անհամաչափ էլեկտրոներով, միա- և երկիմպուլս, հաշվային և այլն։

Դեկատրոնը կիրառվում է ավտոմատիկայում, չափիչ տեխնիկայում, միջուկային և արդյունաբերական էլեկտրոնիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 331