Դեհլորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեխլորանից)
Քաղաք
Դեհլորան
պարս.՝ دهلران
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԻլամ
Շահրեստան Դեհլորան
ԲԾՄ178 մետր
Խոսվող լեզուներՔրդերեն, լոռերեն
Բնակչություն32 941 մարդ (2016)[1]
Պաշտոնական կայքdehlorancity.ir(պարս.)
Դեհլորան (Իրան)##
Դեհլորան (Իրան)

Դեհլորան (պարս.՝ دهلران), քաղաք Իրանի արևմուտքում՝ Իլամ օսթանում (նահանգում)։ Ըստ վերջին մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 32 941 մարդ (2016)[1]։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 32 941 մարդ, որոնք կազմում էին 9 204 տնտեսություն[2]։ Դեհլորանը Իլամ օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Իլամից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 13 546[4] 23 492[4] 28 320[5] 30 989[6] 32 941[2]

Քաղաքում բնակվում են քրդեր և լոռեր[7].

Բնակչության բաժանումն ըստ լեզվի
Լեզու Տոկոս
Լոռերեն
  
50 %
Քրդերեն
  
40 %
Պարսկերեն
  
5 %
Այլ
  
5 %

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Իլամի հարավ-արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանից 25 կմ հեռավորության վրա, Զագրոսի լեռնային համակարգի հարավ-արևմտյան ճյուղավորման նախալեռնային հատվածում` ծովի մակարդակից 178 մ բարձրության վրա։ Դեհլորանը տեղակայված է Իլամից 125 կմ հարավ-արևմուտք, իսկ Թեհրանից՝ 490 կմ հեռու։

Քաղաքի շրջակայքը հարուստ է նավթի և գազի պաշարներով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 1-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Ilam» (անգլերեն).
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006) language = fa». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Լեզվական բաժանում. Իլամ օսթան». Iran Atlas (անգլերեն). Վերցված է 2024 թ. հունվարի 1-ին.
  8. Dehloran Tar Spring (անգլ.)