Դեգեներացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեգեներացում (կենսաբանական կազմափոխություն) (լատ.՝ degenerare՝ այլասերվել), սերնդից սերունդ բուսական և կենդանական օրգանիզմների արժեքավոր հարմարվող կամ տնտեսական հատկությունների վատթարացում, ինչպես նաև Էվոլյուցիայի ընթացքում որոշ օրգանների պարզեցում, ֆունկցիայի թուլացում կամ գրեթե լրիվ անհետացում (օրինակ՝ խռիկների անհետացումը ցամաքային կենդանիների մոտ)։ Մարմնի հյուսվածքների խոր կառուցվածքային փոփոխություններ են, որոնք սովորաբար ուղեկցվում են տվյալ հյուսվածքի համար օտար նյութերի առաջացմամբ, սոցիալ-մշակութայիև կամ կենսաբանական այլասերումն է մարդկային սերնդի շղթայում, որը բնութագրվում Է ֆիզիոլոգիական և ձևաբանական շեղումներով, թուլամտությամբ, հոգեկան խանգարումներով։ Դեգեներացումի բոլոր տեսակներն առաջանում են սոցիալական և բնական անբարենպաստ պայմանների հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png