Դարդանելից Պաղեստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարդանելից Պաղեստին
անգլ.՝ From Dardanelles to Palestine; a true story of five battle fronts of Turkey and her allies and a harem romance
ՀեղինակՍարգիս Թորոսյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր219
Հրատարակման վայրԲոստոն
Հրատարակման տարեթիվ1929

Դարդանելից Պաղեստին, լրիվ անունը՝ «Դարդանելից Պաղեստին, Ճշմարիտ պատմություն թուրքական հինգ ռազմաճակատների ու նրա դաշնակիցների և կանանոցի սիրավեպի մասին», անգլ.՝ From Dardanelles to Palestine;: A true story of five battle fronts of Turkey and her allies and a harem romance, Սարգիս Թորոսյանի ինքնակենսագրական հուշ գիրքն է, հրատարակված 1929 թվականին Բոստոնում։ Գիրքը ընդարձակ տեղեկություններ է տալիս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ռազմական անցուդարձի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության մասին[1][2][3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ինքնակենսագրական հուշ է, որը Սարգիս Թորոսյանը հրատարակում է Բոստոնում՝ «Դարդանելից Պաղեստին» վերնագրով։ Հինգ ռազմաճակատներում ձեռք բերած փորձն ու իրազեկությունը հիմք են հանդիսանում կապիտան Թորոսյանի համար շարադրելու բացառիկ նշանակության ընդարձակ օրագիր, որը հարուստ տեղեկություններ է հաղորդում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ռազմական անցուդարձի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին։

Կապիտան Սարգիս Թորոսյանն առաջինն էր, ով 1915 թվականի սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի ճակատամարտում[4][5][6] ։ Սարգիս Թորոսյանի խիզախությամբ հիացած Ջևադ փաշան՝ վերջինիս ներկայացնում է Պատերազմի նախարար Էնվեր փաշային՝ ընդգծելով, որ կապիտան Թորոսյանի ղեկավարած ֆորտերը միակն էին, որոնց հաջողվեց ջրասույզ անել հակառակորդի նավերը։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ես կապիտան էի, թուրքական հրաձգային գումարտակի հրամանատար…

Քարտուղարը դրեց թղթերը ռազմական նախարարի սեղանին և լուռ հեռացավ։ Մեկ ամբողջ րոպե ինձ վրա նայելուց հետո, նորին գերազանցությունը վեր կացավ և ներկայացրեց ինձ որպես Դարդանելի հայկական հերոսի իր գերմանացի խորհրդականներ մարաջախտ Լիման ֆոն Զանդերսի և գեներալ ֆոն դեր Գոլցին։

Այս հրամանը միայն մեկ թերություն ուներ, 2 միլիոնից ավել հայեր հային ում այն կխոցեր, և ովքեր կարող էին դեմ դուրս գալ ու չհնազանդվել դրան։ Կառավարությունը հասկանում էր, որ եթե նույնիսկ հայերը զինաթափ են արված, նրանք հնարավոր վտանգ են ներկայացնում, արդեն իսկ իրենց թվաքանակից ելնելով։ Ուստի ծրագրեր մշակվեցին, տեղահանելու ամբողջական քաղաքներ` առանձնացնելով ընտանիքներին ու դնելով նրանց անհնարին պայմանների մեջ կայսրության անջրդի շրջաններում, որտեղ սննդի պակասից և այլ անբարենպաստ պայմաններից նրանք կարող էին մեռնել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Fisk: The Armenian hero whom Turkey would prefer to forget. The Independent. Retrieved 12 May 2013.
  2. «Sarkis Torossian Debate». Taner Akcam. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  3. «O kitapta sadece dedemin savaşta yaşadıkları var». Radikal. 1/6/2013. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  4. Torossian, Sarkis (1947). From Dardanelles to Palestine: a true story of five battle fronts of Turkey and her allies and a harem romance. Boston: Meador Pub. Co. էջ 219.
  5. «Sarkis Torossian: an Armenian hero of Dardanelle». Armenian Genocide Museum. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  6. Aktar, Ayhan (2012). Yüzbaşı Sarkis Torosyan – Çanakkale’den Filistin Cephesi’ne (Turkish). Istanbul: İletişim Yayınları. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)