Դարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարավանդ (ֆր.՝ terrasse, լատին․՝ terre - հող), ռելիեֆի ձև, հորիզոնական կամ մեղմաթեք հարթակ գետահովիտների, լեռների, բլուրների լանջերին, վերևից և ներքևից սահմանափակված սանդղավանդերով։

Լեվանտ դարավանդը

Առավել տարածված դարավանդները լինում են գետային, ծովային, լճային ծագման։ Դարավանդը առաջանում է նաև դենուդացիայի հետևանքով։ Դարավանդներն օգտագործվում են գյուղատնտեսական հանդակների, ճանապարհների կառուցման տեղամասերի և այլ նպատակների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 312