Դատվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Դատվան
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներԱլթայթաունա, Դադվան, Թայութվանա, Տադվան, Տատվան, Ցորկանք, Ցորկոնք
ԲԾՄ1690 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն92 695 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունդատվանցի
Ժամային գոտիUTC+3
Դատվան (Թուրքիա)##
Դատվան (Թուրքիա)

Դատվան, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավարևմտյան եզրին։ Եղել է Բիթլիսի գավառի նավահանգիստը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը գտնվել է Գրգուռ, Նեմրութ և Հայկական Տավրոս լեռաճյուղերով շրջափակված բլրապատ և գեղատեսիլ հովտում։ Ավանն ունեցել է փարթամ բուսականություն և տեղ-տեղ անտառապատ է եղել։

Դատվանն ունեցել է մի քանի աղբյուրներ, այդ թվում նաև հանքային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատվանն եղել է Արծրունի թագավորների ամառանոցը։ X-XI դարերում ուներ 10-15 000 բնակիչ և ամուր բերդ (1986 թվականի դրությամբ այն լրիվ ավերակ է)։ Եղել է վաճառաշատ նավահանգիստ։

XIX դարում Դատվանն արդեն անշուքացել էր և վերածվել էր գյուղի։ XX դարասկզբին ուներ 700 տուն բնակիչ՝ մեծ մասամբ հայեր։

Հայ բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուս մասը գաղթել է Արևելյան Հայաստան։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, ձկնորսությամբ և նավարկությամբ։

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում Դատվանն ունեցել է 6 եկեղեցի, որոնցում ձեռագրեր են ընդօրինակվել։ Ավանին մոտ գտնվում էր Ս. Սարգիս եկեղեցին, որը մինչև առաջին համաշխարհային պատերազմը կանգուն էր։ Դատվանի արևելյան կողմում գտնվում էր Վասպուրականի թագավորների ամառանոցի ավերակները[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 48

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 311