Դավիթ Վիրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյան
դիվանագետ
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ
 27 փետրվարի 2015 - 30 նոյեմբերի 2018
Նախորդող Վիկտոր Բիյագով
Հաջորդող պաշտոնավարում է
 
Գիտական աստիճան՝ Պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր 16 հոկտեմբերի 1977 թ.
Ծննդավայր Երևան
Վախճանի օր հուլիսի 11 2023թ.

Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյան (հոկտեմբերի 16, 1977թ., Երևան Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 11, 2023թ.[1]), հայ դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000-2002 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ։
  • 2002-2005 թթ. - Լիբանանյան Հանրապետությունում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար։
  • 2005–2007 թթ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երրորդ, ապա՝ երկրորդ քարտուղար։
  • 2007-2009 թթ. - ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։
  • 2009-2010 թթ. - Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար։
  • 2010-2011 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ։
  • 2011-2015 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ։
  • 2015-2018 թթ. - Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ։
  • 2018թ. դեկտեմբերի 1-ից - ՀՀ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության, ապա՝ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներին։

Նախորդող
Արայիկ Բադալյան
Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ
Դավիթ Վիրաբյան

27 փետրվարի 2015 - 30 նոյեմբերի 2018
Հաջորդող
Վիկտոր Բիյագով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմենիա, Sputnik (20230711T2006+0400). «45 տարեկանում մահացել է ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.