Դավիթ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մելքոնյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1940(1940-10-19) (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1965)
Մասնագիտությունանեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Դավիթ Լևոնի Մելքոնյան (հոկտեմբերի 19, 1940(1940-10-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր՝ (1997

Պատմաբան, մշակութաբան Էդուարդ և ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան Ռաֆայել Մելքոնյանների եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1976 թվականից աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտում, 1991 թվականից՝ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ, 1990-1992 թվականներին, միաժամանակ՝ վիրաբուժական ֆակուլտետի դեկան։ 1982 թվականից անեսթեզիոլոգների եվրոպական, 1990 թվականից՝ համաշխարհային ընկերակցությունների անդամ, 1994 թվականից՝ Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ընկերակցության փոխնախագահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են վիրաբուժական հիվանդների հոգեհուզական վիճակի շտկման, կետամինային անզգայացման և վերականգնման փուլերում իմացական շարժընթացների փոփոխման, աղետների բժշկության հարցերին[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Интенсивная терапия и анестезия при черепного-мозговой травме, Е., 1997 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.