Դավիթ Հակոբյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Սուրենի Հակոբյան
Դիմանկար
Դավիթ Հակոբյանը 2007 թվականին
Ծնվել էհունվարի 1, 1950(1950-01-01)
ԾննդավայրԲերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 29, 2014(2014-09-29) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթերապևտ
ԱշխատանքՀայաստանի Մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար
 David Hakobyan Վիքիպահեստում

Դավիթ Սուրենի Հակոբյան (հունվարի 1, 1950(1950-01-01), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2014(2014-09-29), Երևան, Հայաստան[1], 2014, Երևան), հայ քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ բժիշկ-թերապևտի մասնագիտությամբ։ 1973-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Առողջապահության մինիստրությանն առընթեր 4-րդ վարչությունում որպես բժիշկ-օրդինատոր։ 1976-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։

1997 թվականին հիմնադրել և մինչև մահ գլխավորել է Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը։ 1978 թվականից աշխատել է Երևանի թիվ 12 պոլիկնիկայում՝ թերապևտիկ բաժնի վարիչ[2]։

Վերջին անգամ ընտրություններին մասնակցել է 2012 թվականին՝ գրանցվելով պատգամավորության մեծամասնական թեկնածու, 41-րդ ընտրատարածքում։ Ընտրությունների արդյունքում հավաքել է 2372 ձայն և զբաղեցրել է վերջին՝ չորրորդ, տեղը[3]։

2007 թվականի ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրությունների ժամանակ, Հակոբյանը առաջադրվել էր կրկին 41-րդ ընտրատարածքում։ Նրա միակ մրցակիցը Հակոբ Հակոբյանն էր։ Ընտրության արդյունքներով Դավիթ Հակոբյանը հավաքել էր 7 638 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ 21 553[4]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտին Հակոբյանը սրտի կաթված էր ստացել և համապատասխան բուժում էր ստացել Ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դավիթ Հակոբյանը մահացել է
  2. Պատգամավորության թեկանծուների ցուցակ
  3. «http://www.elections.am, 2012 թ.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «http://www.elections.am, 2007 թ.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Մարքսիստ Դավիթ Հակոբյանը սրտի կաթված է ստացել