Դևիդ Գարեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դավիթ Գարեթից)
Դևիդ Գարեթ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDavid Garrett
Ի ծնե անունԴավիթ Բոնգարթս
Ծնվել էսեպտեմբերի 4, 1980
Գերմանիա Աախեն, Գերմանիա
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ժանրերռոք, ջազ, ռոքնռոլ
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Einhard-Gymnasium (Aachen)?
Պարգևներ
Կայքdavid-garrett.com
 David Garrett Վիքիպահեստում

Դևիդ Գարեթ (անգլ.՝ David Garret, իսկական անունը՝ Դավիթ Բոնգարթս, գերմ.՝ David Bongartz, սեպտեմբերի 4, 1980(1980-09-04)[1][2][3][…], Աախեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանա-ամերիկյան ջութակահար, աշխատում է երաժշտական ուղղությամբ, սինթեզում դասական երաժշտությունը ջազի և ռոքի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սեպտեմբերի 4-ին 1980 թվականին Գերմանիայի Աախեն քաղաքում, ամերիկացի պրիմա-պարուհի Դով Գարեթի և գերմանացի փաստաբան Գեորգ Բոնգարցի ընտանիքում։ Նա ընտրեց մայրական ազգանունը, քանի որ «այն ավելի հնչուն է և հեշտ արտասանվող»։ Երբ Դևիդը 4 տարեկան էր, նրա հայրը ջութակ է գնում մեծ եղբոր համար։ Երիտասարդ Դևիդը հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտական գործիքի նկատմամբ և 1 տարի անց մասնակցում է մրցույթի և գրավում առաջին տեղը։ 7 տարեկան հասակում սովորում է նվագել ջութակ Լյուբեր քաղաքի կոնսերվատորիայում պրոֆեսոր Զախար Բրոնի մոտ, իսկ 12 տարեկանում սկսել է աշխատել բրիտանացի ջութակահարուհի Իդո Գենդելի հետ՝ հաճախ ճամփորդելով Լոնդոն և ուրիշ եվրոպական քաղաքներ, որպեսզի հանդիպի նրա հետ։ Տնից մեկնելուց հետո 17 տարեկանում ընդունվում է Լոնդոնի երաժշտության արքայական քոլեջ, որից մեկնել է առաջին կիսամյակից։

1999 թվականին Դևիդը տեղափոխվեց Նյու Յորք, որ սովորի Ջյուլյարդական դպրոցում, իսկ 2003 թվականին հաղթում է այդ դպրոցի կոմպոզիտորների մրցույթում, ներկայացնելով ֆուգուն, գրված Յոհան Սեբաստիան Բախի ոճում։ Ջյուլյարդական դպրոցում նա եղել է Իցխակա Պերլմանի աշակերտներից։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

11 տարեկանում Գարեթը որպես հարգանքի նշան ստանում է առաջին Ստրադիվարիուս ջութակը Գերմանիայի նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերից նրա մոտ ելույթ ունենալուց հետո։ 13 տարեկանում նա ձայնագրում է 2 CD ձայնասկավառակ։

13 տարեկան հասակում, որպես պատմության ամենաերիտասարդ սոլիստ, Գարեթը ստորագրում է բացառիկ պայմանագիր Deutsche Grammophon Gesellschaft-ի հետ։ 1999 թվականին Բեռլինում ելույթ է ունենում Բեռլինի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Ռաֆայել Ֆրյուբեկ դե Բուրգոսը։ 21 տարեկանում Դևիդին հրավիրում են Բի-բի-սի-ի կողմից կազմակերպված համերգ շոուին։

2008 թվականին ձայնագրելով Encore ալբոմը, Գարեթը հետապնդում է նպատակ՝ երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության հանդեպ։

2007 թվականի աշնանը Montegrappa ընկերությունը, որն արտադրում է փետրավոր էլիտար գրիչներ, ընտրում է Գարեթին որպես գրիչների նոր շարքի «դեմքը» Tributo ad Antonio Stradivari-ից։ Այդ առիթով Գարեթը պետք է ջութակ նվագեր տարբեր քաղաքներում։ Նա մասնակցել է Royal Variety Performance-ին 2011 թվականի դեկտեմբերի 5-ին, ներկայացնելով Նիրվանա խմբի Smells Like Teen Spirit երգը իր տարբերակով։

2012 թվականի մայիսի 19-ին Չեմպիոնների լիգային հանդես է գալիս գերմանացի օպերային երգիչ Յոհանսեն Կաուֆմանի հետ՝ ներկայացնելով Չեմպիոնների լիգայի հիմնի իրենց տարբերակը։

Նա ձայնագրել է Music ալբոմը 2013 թվականի մայիսի 30-ին, այն իր մեջ ընդգրկում էր ռոքնռոլ ստեղծագործություններ, իսկ նրա վերջին Caprise ալբոմը թողարկվել է 2014 թվականի ապրիլին 14-ին, այդ ձայնագրություններում մասնակցություն են ունեցել Անդրեա Բոչելին, Սթիվ Մորսը և Նիկոլ Շերզինգերը։

Իր տարբերակով նա ներկայացրել է «Viva La Vida», «Smooth Criminal», «Whole Lotta Bond» և շատ այլ երգեր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է «Պագանինի. սատանայի ջութակահար» ֆիլմի գլխավոր դերում։

Ալբոմներ և ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Free(2007)
  • Virtuoso(2007)
  • Encore(2008)
  • David Garret(2009)
  • Classic Romance(2009)
  • Rock Symphonies(2010)
  • Legacy(2011)
  • Music(2012)
  • 14(2013)
  • Garret vs. Paginini(2013)
  • Caprice(2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. Discogs — 2000.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #134957903 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Գարեթ» հոդվածին։