Դավիթ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Գալստյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1980(1980-09-05) (43 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Դավիթ Վլադիմիրի Գալստյան (սեպտեմբերի 5, 1980(1980-09-05), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Գալստյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, 1980 թվականի սեպտեմբերի 5-ին։ 1997 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 1998-2000 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանմունքում։ Ծառայության ընթացքում ստացել է սերժանտի կոչում։

2002 թվականին ավարտել է Երևանի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Տնտեսագիտություն» ֆակուլտետի «Տնտեսագիտություն և ինֆորմատիկա» բաժինը և ստացել տնտեսագետ-ինֆորմատիկի որակավորոմ։

2002 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության հարկային պետական վարչության պետ, որից հետո՝ հարկային տեսչության հաշվառման հաշվետվությունների գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ։

2005 թվականից եղել է եկամուտների պլանավորման ընթացիկ հաշվետվությունների գանձման բաժնի գլխավոր մասնագետ, 2011 թվականից՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ կառավարիչ, այնուհետև՝ Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ։

Դավիթ Գալստյանը 2013 թվականին նշանակվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ, մեկ տարի անց՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Տող գյուղի մասնաճյուղի կառավարիչ։ 2016-2020 թվականներին Դավիթ Գալստյանը զբաղեցրել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Ստեփանակերտ քաղաքի մասնաճյուղի կառավարչի տեղակալի պաշտոնը։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի «Արդարություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]