Դաստափորի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաստափորի եկեղեցի

##Դաստափորի եկեղեցի (Ադրբեջան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Ադրբեջան Դաշքեսանի շրջան, գ. Դաստափոր, Ադրբեջան
Կոորդինատներ 40°26′58.99″ հս. լ. 46°10′14.99″ ավ. ե. / 40.449722, 46.17083340°26′58.99″ հս. լ. 46°10′14.99″ ավ. ե. / 40.449722, 46.170833
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Շրջան Դաշկեսանի
Հոգևոր կարգավիճակ չգործող
Ներկա վիճակ անհայտ (ենթադրաբար՝ ավերված)
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ հայկական

Դաստափորի եկեղեցի — հայ առաքելական եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանի Դաստափոր (այժմ՝ Դաստաֆուր) գյուղում:

Բովանդակություն

[խմբագրել] Ճարտարապետություն

Եկեղեցին ներկայացնում է իրենից եռանավ, թաղածածկ հորինվածքով, արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված ընդարձակ կառույց (արտաքին չափերն են՝ 24,25 x 10,90 մ): Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Պատասխանատու հանգույցներում գործածված քարերը սրբատաշ են: Հյուսիսային պատն արտաքուստ հպված է լերկ ժայռազանգվածին: Ներքուստ սվաղված է: Հատկանշական է ուղղանկյունաձև խորանը, որին երկու կողմերից կից են ավանդատները: Թաղակիր կամարները հանգչում են երեք զույգ սյուներին (հարավային շարքի երկու սյուները միտումնավոր քանդված են): Մուտքը հարավից է: Լուսավորությունն իրականացվել է արևելյան ճակատի երեք, արևմտյան ճակատի մեկ (հետագայում փակվել է) և հարավային ճակատի չորս՝ դեպի ներս լայնացող պատուհաններից: Եկեղեցու ճարտարապետական լուծումներում նկատելի են անհամաչափություններ. արևմտյան պատը հատակագծում կառուցված է թեքությամբ, եզրային նավերն ունեն տարբեր լայնություններ[1] :

Եկեղեցու մոտ ընկած է անտաշ կողերով, պարզ, անարձանագիր խաչքար (38 x 38 x 11 սմ)[2]:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 210-211
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 211
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով