Դառնախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դառնախոտ թունավոր
(Rhaponticum repens)

Դառնախոտ (լատին․՝ Acroptilon), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտանման բույսերի ցեղ, մոլախոտ։ Ցողունը խիստ ճյուղավորված է․ տերնները մեծ մասամբ նշտարաձն են, ծաղիկները՝ վարդագույն, խողովակաձն, ոչ մեծ զամբյուղներով ծաղկաբույլ։ Ունի երկու տեսակ, առավել հայտնի է սողացող կամ վարդագույն A․ repens Դ․։ Տարածված է Ռուսաստանի եվրոպական մասի հարավ արևմուտքում, Կովկասում, Փոքր Ասիայից մինչև Մոնղոլիա, Հայաստանում՝ Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում։ Աղադիմացկուն և երաշտադիմացկուն է։ Թունավոր է ոչխարների, ձիերի և ուղտերի համար։ Աղբոտում է ցանքերը, հատկապես բամբակենուտը։ Պայքարի միջոցները՝ կարանտին, խոր վար, բազմակի փխրեցումներ և հերբիցիդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 291
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնախոտ» հոդվածին։