Դաշթե Քևիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դաշտե Կևիրից)
Դաշթե Քևիր
Տեսականապատ Իրանում
Երկիր Իրան
ՎարչատարածքՍեմնան, Սպահանի նահանգ, Յազդի նահանգ, Հարավային Խորասան, Ռազավի Խորասան և Թեհրանի նահանգ
Երկարություն800 կմ
Լայնություն320 կմ
Մակերես55 000 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Դաշթե Քևիր, (պարս.՝ دشت كوير‎, բառացի՝ ցածրավայր «դաշթ»՝ դաշտ, հովիտ, «քևիր»՝ ցածր) կամ Քևիրե Նամաք (պարս.՝ کویر نمک‎, բառացի՝ աղի իջվածք), լայնարձակ անապատ Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասում։ Երկարությունը հասնում է մինչև 800 կմ, իսկ լայնությունը՝ 320 մետրի։ Տարածքը 77 600 կմ2 է. այդ ցուցանիշով այն 26-րդն է աշխարհում։ Անապատը հյուսիս-արևմուտքում հասնում է Էլբուրսի լեռնաշղթային, հարավ-արևելքում՝ Դաշթե Լութ անապատին։ Տարածքային առումով գտնվում է հինգ նահանգների սահմաններում՝ Հարավային Խորասան, Սեմնան, Թեհրան, Սպահան և Յազդ։

Անապատը կազմված է անհոսք իջվածքներից (բարձրությունը 600—800 մ)՝ մասնատված ոչ բարձր լեռնաթմբերով։ Իջվածքների հատակը ծածկված է աղուտներով, չորացող աղային ճահիճներով։ Հազվադեպ անձրևների ժամանակ հարթավայրը վերածվում է ցեխալճերի։ Բուսական աշխարհից զուրկ է։ Դաշթե Քևիրի եզրամասերում կան մի քանի օազիսներ՝ «կանաչ կղզյակներ»։

Առանձնաhատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատի կենտրոնում գտնվում է «Քևիր Բոզորգը» (պարս.՝ كوير بزرگ‎` Մեծ Քևիր), որն ունի մոտ 320 կմ երկարություն և 160 կմ լայնություն։ Արևմտյան մասում գտնվում է Դարյաչե Նամաք լիճը (պարս.՝ دریاچه نمک‎՝ աղի լիճ), որի տարածքը կազմում է շուրջ 1800 կմ2, սակայն այդ տարածքի մեծագույն մասը չոր է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 350
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշթե Քևիր» հոդվածին։