Դաշտային ձիաթռչնակ
Դաշտային ձիաթռչնակ (Anthus campestris), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։
Դաշտային ձիաթռչնակի ընդհանուր փոտրավորումը ավազագույն է, մեջքը դեղնավուն է` մուգ բծերով, գոտկատեղը և պոչի վերին մակերեսը զուրկ են բծերից, թևերի փետուրները մուգ դարչնագույն են` շիկավուն եզրերով, հոնքաշերտը բաց գույնի է, որովայնը` շիկասպիտակավուն, կտնառքը և կուրծքը շիկավուն` երկայնակի գործ բծերով։ Պոչի եզրային փետուրները սպիտակ են։ Քաշը` 22-25 գ, թևի երկարությունը` 77-97 մմ։
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, աշնանը չվում է հոկտեմբերին։ Տարածված է մասնավորապես կիսաանապատներում և լեռնային տափաստաններում։ Բաց տարածությունների թռչուն է, գերադասում է խոնավ մարգագետինները, առանձին դեպքերում կարող է հանդիպել նաև անտառային բացատներում։ Մեծ երամներ չի կազմում, բնադրվում է առանձին զույգերով, բույնը սարքում է գետնին` փոքրիկ փոսիկում, հաճախ թփի կամ քարի տակ։
Մայիս-հուլիս ամիսներին դնում է 4-6 սպիտակավուն, մուգ պտերով ձվեր։ Երգում է ինչպես ճախրելիս, այնպես էլ քարին կամ թփին նստած։ Սնվում է գետնի վրա` միջատներով, առանձին դեպքերում` նաև սերմերով։
Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 21։