Դաշտային արտույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտային արտույտ
XN Alauda arvensis.ogg
Դայլալը

Դաշտային արտույտ (Alauda arvensis), արտույտների ընտանիքին պատկանող երգեցիկ թռչուն:

Բովանդակություն

[խմբագրել] Հատկանիշները

Դաշտային արտույտի մարմնի վերին մասը ավազամոխրագույն է` երկայնակի դարչնագույն բծերով, որովայնը սպիտակ է` շիկավուն երանգով: Կուրծքը ծածկված է մանր, երկայնակի բծերով, գլխի վրա կա թույլ զարգացած փուփուլ, պոչի եզրային փետուրները սպիտակ են: Քաշը` 35-45 գ, թևի երկարությունը` 96-124 մմ:

[խմբագրել] Կենսակերպը

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը վերադառնում է մարտ ամսին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին: Հանդիպում է Արարատյան հարթավայրի և հանրապետության նախալեռների հալոցքից բացված տարածություններում: Խուսափում է անտառներից, այգիներից և բնակավայրերից: Բնադրման համար նախապատվությունը տալիս է ծովի մակարդակից 1000 մետրից ոչ ցածր լեռնային տափաստաններին, հատկապես գերադասում է հացահատիկային ցանքատարածությունները: Բույնը չոր խոտերից սարքում է գետնին` փոսիկի մեջ, քողարկում քարերի ու թփերի տակ: Բնադրվում է ապրիլից մինչև հունիսի վերջը, դնում է 3-4 հողագույն, շագանակագույն պտերով ձվեր: Երգը կլկլոցի է նման: Սնվում է խոտաբույսերի սերմերով, մշակովի բույսերի հատիկներով և միջատներով:

[խմբագրել] Արեալը

Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում, այդ թվում հյուսիսային Իրանում, Կորեայում, Ճապոնիայում, Ռուսաստանում:[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 7. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով