Դաշնության Ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաշնության (Դաշնային) Ժողով (ռուս.՝ Федера́льное собра́ние), Ռուսաստանի Դաշնության մշտապես գործող բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմին, երկրի խորհրդարանը: Դաշնության Ժողովի կարգավիճակը հաստատված է ՌԴ Սահմանադրության 5-րդ գլխում: Համաձայն Սահմանադրության 95-րդ հոդվածի Դաշնության Ժողովի ֆունկցիաները և լիազորությունները բաշխված են երկու պալատների՝ Պետական Դումայի և Դաշնության Խորհրդի միջև:

Երկու պալատն էլ կարող է համատեղ հավաքվել երկրի Նախագահի, Սահմանադրական դատարանի, օտարերկրյա պետությունների ղեկավարների ուղերձների ունկնդրման համար:

Արտաքին հղումներ[խմբագրել]