Դանիել Բարենբոյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Դանիել Բարենբոյմ

Դանիել Բարենբոյմը Վիեննայում 2008թ.
Հիմնական տվյալներ
Ծնվել է 1942 թ., նոյեմբերի 15 (1942-11-15)
Բուենոս Այրես
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն դիրիժոր, դաշնակահար
Կայք www.danielbarenboim.com

Դանիել Բարենբոյմ (ծնվ. 1942 թ-ի նոյեմբերի 15-ին, Բուենոս Այրեսում) արգենտինացի և իսրայելցի դիրիժոր, դաշնակահար։ Սերում է Ռուսաստանից արտագաղթած հրեական ընտանիքում։ Բնակվում է Բեռլինում։

Երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Երաժշտության նրա առաջին և միակ ուսուցիչներն էին ծնողները, որոնք երկուսն էլ դաշնակահարներ էին։ Հոր՝ Էնրիկե Բարենբոյմի (1913-1998) մի շարք սաներ հետագայում դարձել են հայտնի երաժիշտներ։ Առաջին անգամ համերգով հանդես է եկել ծննդավայրում՝ յոթ տարեկան հասակում։ 1952թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել։

1954թ-ին մեկնել է Զալցբուրգ, որտեղ դիրիժորական արվեստ է սովորել Իգոր Մարկևիչի մոտ։ Այդուհանդերձ սկսվել է նրա համերգային գործունեությունը։

1975-1989թթ-ին ղեկավարել է Փարիզի նվագախումբը։

1991-2006թթ-ին ղեկավարել Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը։

1992թ-ից նաև վարում է Բեռլինի պետական օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնը։

2006թ-ից Միլանի «Լա Սկալա» հռչակավոր օպերային թատրոնում աշխատել է որպես հրավիրված դիրիժոր, իսկ 2011թ-ից՝ գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար։

Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է. նաև ունի Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն։

Բարենբոյմը պաղեստինցիների իրավունքների սկզբունքային պաշտպան է։

1967-1973թթ-ին եղել է ամուսնացած անգլիացի թավջութակահարուհի Ժաքլին դյու Պրեի հետ, որի հետ ամուսնալուծության պատճառը վերջինիս հիվանդությունն էր։ 1980-ականներից ամուսնացած է դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի հետ, ում հետ ունեն երկու երեխա։

«Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 2014թ-ի մայիսի 13-ին Դանիել Բարենբոյմը համերգով հանդես էեկելԵրևանում։