Դանա Ինթերնեշնլ
| Դանա Ինթերնեշնլ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | Թել Ավիվ, Իսրայել |
| Գործունեություն | սկսած 1992-ից |
Դանա Ինթերնեշնլ (եբրայերեն` שרון כהן), իսրայելցի փոփ երգչուհի է: Ծնվել է 1972 թվականի փետրվարի 2-ին: Նա հայտնի է դարձավ այն ժամանակ, երբ մասնակցեց Եվրատեսիլ 1998-ին որտեղ ներկայացրել է Diva երգը զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Դանան հայտնի տրանսսեքսուալ է` նա 13 տարեկանում փոխել է իր սեռը և դարձել աղջիկ:
2011 թվականին նա կրկին մասնակցել է Եվրատեսիլին իր Ding Dong երգով, սակայն այս անգամ նա չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակչի փուլը:
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է Թել Ավիվում, նրա ընտանիքը եղել է աղքատ: Դանա ծնվել է տղա և մանկուց նա խաղում էր աղջիկների հետ և օգտագործում խաղալիք տիկնիկները: Նա իր տրանսսեքսուալ լինելու մասին զգացել էր դեռ մանկուց: Երբ Դանան դպրոցում էր սովորում նրա համար սզկբում ամեն ինչ լավ էր, սակայն իր տրանսսեքսուալ լինելու փաստը նրա համար անտանելի էր և 13 տարեկանում նա վիրահատության միջոցով փոխում է իր սեռը և դառնում աղջիկ:
Նա ութ տարի ուսումնասիրեց երաժշությունը և սկսեց երգել երգչախմբերում: Դանա արդեն հասուն տարիքում սկսեց մասնակցել մրցույթների որն էլ իրեն բերեց մեծ ճանաչման: