Դամանհուրի օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամանհուրի թատրոն
Դամանհուրի թատրոնի պատուհան

Դամանհուրի օպերային թատրոն (արաբ․՝ دار أوبرا دمنهور‎‎, անգլ.՝ Damanhurian Theatre) , օպերային թատրոն եգիպտական Դամանհուր քաղաքում։

Դամանհուրի թատրոնը երկրի ամենաերիտասարդ օպերային թատրոնն է (Կահիրեի և Ալեքսանդրիայի թատրոններից հետո), Աֆրիկայի 6 օպերային թատրոններից մեկը։ Կառուցվել է 1930 թ. Ահմեդ Ֆուադ I թագավորի կողմից՝ նախորդ դարի 70-ական թվականներին այրված Կահիրեի օպերային թատրոնի օրինակով։

Թատրոնը վերանորոգվել է պետության կողմից 2007 թվականին։ Վերաբացվել է 2009 թ. մայիսի 7-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]