Դահեկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե դահեկան (մ.թ.ա. 490 տարի առաջ)

Դահեկան, կշռի և ոսկե դրամի միավոր։ Անվանումը ծագում է պարսից Դարեհ I Մեծ թագավորի անունից։ Սկզբում կոչվել է դարեհական, ավելի ուշ կրճատվելով՝ դահեկան կամ դեկան։

Դահեկանի կշիռը ծագում է բաբելոնական սիկղից։ Աքեմենյան Պարսկաստանում ոսկե դարիկի միջին մեծությունը եղել է 8,36 գ։ Միջնադարյան Հայաստանում դահեկանը հռոմեական-բյուզանդական լիտրի 1/72 մասն էր։ Դահեկանին համարժեք էր նոմիսմային, իսկ հետագայում արաբական մսխալին և միջին հաշվով 4,45 գ էր։ Դահեկանի միջին մեծությունները տատանվել ևն մոտ 3%-ի սահմաններում։ Դահեկանի արժեքը պատմական տարբեր ժամանակահատվածներում որոշվել է ոսկու և արծաթի որոշակի հարաբերությամբ, այն է՝ 13,3։1, 14։1, 12,5։1, 12։1, 15։1, 13,9։1, 14,4։1։

5 դահեկան ոսկի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 265