Դադար (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դադարից)

Դադար, պաուզա (լատին․՝  pausa, հունարեն flavSlg - դադար, ընդհատում),

  1. երաժշտության մեջ երաժշտական ստեղծագործության հնչման ընթացքում նրա մեկ, մի քանի կամ բոլոր ձայների ժամանակավոր ընդհատում, որ գործադրվում է գեղարվեստական արտահայտչականության նպատակներով։ Գրի է առնվում հարաբերական տևականություն արտահայտող հատուկ նշաններով, որոնք կոչվում են դադարի (պաուզայի) նշաններ կամ ձայնահատ։ Որևէ անսամբլի բոլոր ձայների միաժամանակյա դադարը կոչվում է գեներալպաուզա։
  2. Խոսքի մեջ խոսքային շղթայի հնչման ընդհատումը կամ անջատումը։ Դադարներն ըստ տևողության և գործառնության տարբեր են։ Ֆիզիոլոգիական կարճատև դադարները առկա են պայթական բաղաձայնների արտաբերման ժամանակ՝ ատամ, ակամա, առավել երկարները՝ կրկնակ բաղաձայնների դեպքում՝ վատթար, շատ տալ։ Խոսքի շղթայում դադարներ կան շարույթների միջև, դրանք ձևավորվում են ոչ այնքան արտաբերության օրգանների աշխատանքի ընդհատմամբ, որքան խոսքի վերհատութային միավորների գործառնությամբ, այն է՝ հնչերանգի ու շեշտի միջոցով։ Դադարներն ավելի տևական են նախադասությունների վերջում։ Չնայած դրանց առկայությունը պայմանավորված է շնչառությամբ, սակայն բաշխումը և գործածությունը կենդանի խոսքում իրականանում են լեզվական հատութավորման միջոցով։
  3. Բանաստեղծության մեջ արտասանական ընդհատում չափածո ստեղծագործության բառերի միջև։ Չափածոյի կարևոր գծերից մեկն է արձակի համեմատությամբ ոտանավորի մեջ բառն արտասանական ավելի ինքնուրույնություն ունի։ Չափածոյում մեծ նշանակություն է ձեռք բերում ռիթմական դադարը, որի շնորհիվ առանձնանում են ոտանավորի ռիթմական միավորները (տող, կիսատող, անդամ)։ Հատկապես անհրաժեշտ է յուրաքանչյուր տողից հետո տրվող դադարն, որն ընդգրկում է բանաստեղծական տողի՝ իբրև ռիթմի հիմնական միավորի, ինքնուրույնությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 261