Դագերոտիպիա
Դագերոտիպիա (ֆր.՝ daguerréotype - Լ.Ժ. Դագերի անունից և հուն.` τνρος - դրոշմ, պատկեր), լուսանկարչության առաջին տեխնիկապես մշակված եղանակ։ Այժմ ունի զուտ պատմական հետաքրքրություն։[1] Դագերոտիպիան հայտնագործել է ֆրանսիացի նկարիչ ժան Լուի Մանդե Դագերը, Նիսեֆոր Նիեպսի փորձերի հիման վրա։ Դագերոտիպիայի մասին առաջին տեղեկությունը հրապարակվել է 1839 թվականին, որն էլ համարվում է լուսանկարչության հայտնագործման տարի։
Պատմություն[խմբագրել]
1826 թվականին Նիսեֆոր Նիեպսը փորձերի արդյունքում ստանում է մի լուսանկար, որը Փարիզի իր պատուհանից տեսարան է և համարվում է աշխարհում առաջին լուսանկարը: ժան Լուի Մանդե Դագերը նույնպես փորձում էր ֆիքսել պատկերը: 1829 թվականից նրանք սկսում են փորձարկումները միասին, սակայն 1833 թվականին Նիեպսը մահանում է և Դագերրը վերջացնում է համատեղ գործը 1836 թվականին ստանալով դագերրոտիպ առաջին լուսանկար:
Հայտնի անձանց դագերոտիպ լուսանկարներ[խմբագրել]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ http://www.daguerre.org/