Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան
George Chilingar
Ծնվել էհուլիսի 22, 1929(1929-07-22)[1]
Թիֆլիս
Մահացել էմարտի 9, 2023(2023-03-09) (93 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Պահլավական Իրան և  ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտություննավթի երկրաբան, համալսարանի դասախոս և երկրաբան
Հաստատություն(ներ)Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Վիտերբի ճարտարագիտական դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2], ռուսերեն և գերմաներեն
 George Chilingar Վիքիպահեստում

Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան (անգլ.՝ George V. Chilingarian, հուլիսի 22, 1929(1929-07-22)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2023(2023-03-09), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նավթագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Իտալիայի Studiorum Minerva ակադեմիայի, Բեդֆորդի (Արիզոնա) և այլ համալսարանների պատվավոր դոկտոր։ ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Չիլինգարյանը ծնվել է Թիֆլիսում։ Մանկությունն անցել է Իրանում։ Սովորել է Թեհրանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ստացել նավթի երկրաբանության և արդյունաբերության բնագավառի մասնագետի կրթություն։ 1949 թվականին ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ Աշխատել է Իրանի նավթային ընկերություններում, եղել է Շահի խորհրդականը նավթի և գազի հանքավայրերի գծով։ Նրա շնորհիվ նավթահանք է բացվել Իրանի Խուժիստան նահանգում։

Հաստատվելով Լոս Անջելեսում դարձել է համերկրային նավթային ընկերության նախագահ, ԱՄՆ-ի և մի շարք երկրների նավթահանույթի և նավթամշակման վարչության ղեկավար։ 1950-1954 թվականներին, 1956-1965 թվականներին ՀԿՀ նավթի երկրաբանության ֆակուլտետի դասախոս, 1965 թվականից՝ պրոֆեսոր։ 1954-1956 թվականներին եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Դեյթոնի (Օհայո) բազայի լաբորատորայի վարիչ, 1967-1969 թվականներին, 1978-1987 թվականներին` ՄԱԿ-ի նավթի տեխնոլոգիայի գծով ավագ և այլ կազմակերպությունների խորհրդական։ Մի շարք ընկերությունների ու գիտական կազմակերպությունների նախագահ, Ռուսաստանի բնական ԳԱ փոխնախագահ (2000)։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ուսուցչապետ է, խմբագրում է «Նավթային գիտությունները և ճարտարագիտությունը» միջազգային հանդեսը։ Հայտնաբերել է խոշոր նավթահանքեր տարբեր երկրներում։ Հրատարակել է մի շարք աշխատություններ։ Չիլինգարյանը 72 գրքի և 500 գիտական աշխատության հեղինակ է, 2 գիտական ամսագրի հեղինակ[3]։

Բնակվում է ԱՄՆ-ում։ Իրանի նավթահանքերից մեկը կոչվում է նրա անվամբ՝ «Չիլինգար»։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյու Յորքի ԳԱ անդամ
  • Հարավային Կալիֆոռնիայի ԳԱ անդամ
  • Ռուսաստանի բնական ԳԱ արտասահմանյան անդամ
  • Միջազգային բազմաթիվ գիտական կազմակերպությունների անդամ
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են նավթի և գազի երկրաբանության տեսական հիմնախնդիրներին, նավթի և գազի հանքաշերտերի գոյացման և ածխաջրածինների առաջացման հարցերի լուծմանն ուղղված նոր մոտեցումների մշակմանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ԳԱ Մ. Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ

Մեջբերումներ Գևորգ Չիլինգարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սովորում էի բոլորն ասում էին, որ բան չմնաց, մոլորակում նավթը հաշված տարիներ հետո սպառվելու է, բայց մինչև հիմա սպառում են։ Պարզապես պետք է իմանալ փնտրելու ձևը, իսկ ես այդ ձևը լավ գիտեմ։
Ես միշտ մերժել եմ գլոբալ տաքացման թեզը, ոչ մի գլոբալ տաքացում մեր մոլորակում չկա և չի լինելու, դա առասպել է։ Այս հայտարարությամբ ես բազմաթիվ ազդեցիկ թշնամիներ ձեռք բերեցի։ Բոլորը շահ ունեն այստեղ։ Միլիարդավոր դոլարներ են ծախսվում գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար, այն դեպքում երբ այդպիսի վտանգ չկա։ Ես դա ապացուցել եմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան» հոդվածին։