Գևորգ Փերիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Փերիխանյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1900(1900-11-08)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1981(1981-02-21) (80 տարեկան)
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1930)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գևորգ Մկրտչի Փերիխանյան (նոյեմբերի 8 (21), 1900, Թիֆլիս-փետրվարի 21, 1981, Երևան), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1923-1924 թվականներին և 1925-1930 թվականներին սովորել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողտնտեսական ինստիտուտում։ 1916-1917 թվականներին Թիֆլիսում եղել է մարքսիստական խմբակի անդամ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1918 թվականին Հյուսիսային Կովկասում կռվել է սպիտակգվարդիականների դեմ։ 1919-1920 թվականներին Թիֆլիսում կուսակցական քաղաքական աշխատանք է տարել աշխատավոր երիտասարդության շրջանում, որի համար ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանից։ 1920 թվականի սեպտեմբերին մասնակցել է Արևելքի ժողովուրդների I համագումարին (Բաքու), նոյեմբերին տեղափոխվելով Բաքու՝ ներգրավվել է Հայաստանում խորհրդային ռեժիմ հաստատելու համար տարվող նախապատրաստական աշխատանքներին, ապա՝ XI բանակի շարքերում մասնակցել Հայաստանի ռազմակալմանը և խորհրդայնացմանը։ 1920-1922 թվականներին եղել է Լոռի-Փամբակի գավառային, ապա Վրաստանի արտակարգ հանձնաժողովի անդամ։ 1922-1923 թվականներին՝ Վրաստանի արհմիությունների խորհրղի, 1924-1925 թվականներին Անղրերկրկոմի հրահանգիչ։ 1930 թվականից աշխատել է Անդրկովկասի մի շարք շինարարական կազմակերպություններում։ 1937 թվականից՝ Հայէներգոյի կառավարիչ, 1952 թվականից՝ Գյումուշհէկի տնօրեն, 1954 թվականից՝ Վերին Հրազդանի հէկի կասկադի տնօրեն։

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի (2), Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։