Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Տեր-Աղեքսանդրյան
Ծնվել էհուլիսի 11, 1840(1840-07-11)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 3, 1890(1890-02-03) (49 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանահավաք, ազգագրագետ և գրող
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1860)

Գևորգ Դավթի Տեր-Աղեքսանդրյան (հուլիսի 11, 1840(1840-07-11), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 3, 1890(1890-02-03)), հայ բանահավաք-ազգագրագետ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Տեր-Աղեքսանդրյանը ծնվել է 1840 թվականի հուլիսի 11-ին, Թիֆլիսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում (1860 թ), ապա սովորել դասական գիմնազիայում (Թիֆլիս)։ «Մեղու Հայաստանի», «Կռունկ հայոց աշխարհի», «Արձագանք», «Նոր դար» պարբերականներում լույս են տեսել Գևորգ Տեր-Աղեքսանդրյանի չափածո («Մեկ խարագի կյանքից», երգիծական պոեմ՝ Թիֆլիսի բարբառով) և արձակ գործերը («Ուխտագնացություն ի Թելեթ», «Պրիկազչիկ Միշելը», «Տանու աղջիկը անկտրիլ խարբուզակ է» և այլն), հոդվածներն ու գրախոսությունները («Մեր աշուղների խաղերը», «Գ․ Մրվանձտյանցի «Գրոց-բրոցը», «Սայաթ-Նովայի հիշատակին», «Թիֆլիսեցու հանճարը յուր առածների և ասացվածքների մեջ» և այլն), թարգմանությունները (Ի․ Կռիլովի առակներից, Ա․ Օստրովսկու «Ուրիշի սահնակ մի նստիր», «Արդյունավոր պաշտոն» պիեսները)։ Նրա աշխատություններից գլխավորը «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» (1885 թ) բանահյուսական նյութերի ժողովածուն է (շուրջ 6700 առած-ասացվածք, ոճական ու դարձվածքային նմուշ, երգ, հեքիաթ, հանելուկ, շուտասելուկ, աղոթք, օրհնանք, անեծք, կենաց, մականուն և այլն)։ Գևորգ Տեր-Աղեքսանդրյանը ստորագրել է նաև Դաբաղ Ղաղո, Շաքար Մանուշակյանց, Գեո Ավետիսով, Աղվինինց Դավիթ։

Գևորգ Տեր-Աղեքսանդրյանը մահացել է 1890 թվականի փետրվարի 3-ին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիֆլիսեցոց մտաւոր կեանքը։ Տեր-Աղեքսանդրյան Գևորգ Դավթի, Թիֆլիս, Յովհաննէս Մարտիրոսեանց, 1885։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 661