Գևորգ Սարգսյան (հեղափոխական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սարգսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Սարգսյան
Ծնվել է1887
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ

Գևորգ Գրիգորի Սարգսյան (1887, Բաքու, Ռուսական կայսրություն - 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բոլշևիկ հեղափոխական, Հարավային Կովկասում և Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919

Գործունեությունն սկսել է 1903 թվականից՝ Բաքվում, որտեղ և ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ 1919 թվականից աշխատել է Ալեքսանդրապոլի երկաթուղային դեպոյում, մասնակցել երկաթուղայինների ելույթներին։ 1920 թվականի Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար բանտարկվել է։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[1] Սարգսյանը պետական և տնտեսական ղեկավար աշխատանքներ է վարել արդեն Խորհրդային Հայաստանում։ Եղել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի տնօրենի տեղակալ, «Հայպղինձ»-ի նախագահ, ՀԽՍՀ առևտրի ժողկոմի տեղակալ, Երևանի մեխանիկական գործարանի տնօրեն, Հայաստանի երկրաբանական-հետախուզական բազայի, Երևանի օպերային թատրոնի շենքի շինարարության պետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 221