Գևորգ Մեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Մեսյան
Ծնվել էհուլիսի 30, 1883(1883-07-30)
ԾննդավայրԽաչեն, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1937(1937-12-29) (54 տարեկան)
Մասնագիտությունմանկագիր և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Գևորգ Մեսյան Վիքիդարանում

Գևորգ Մնացականի Մեսյան (հուլիսի 30, 1883(1883-07-30), Խաչեն, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 29, 1937(1937-12-29)), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դաղեթ Խաչեն (հետո՝ Վրացական ԽՍՀ Թեթրիծղարոյի շրջանում) ավանում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ 1909 թվականին ընդունվել և 1915 թվականին ավարտել է Պետրոգրադի նյարդահոգեբանական ինստիտուտը։ Այնուհետև երկար տարիներ ուսուցչություն է արել Թիֆլիսում։ Նրա առաջին գործերը տպագրվել են 1909 թվականից, «Հասկեր» ամսագրում։ Մահացել է 1937 թվականին[2][3]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհիմն բռնադատվել և 1937 թվականին գնդակահարվել է։ Հետմահու արդարացվել է[4]։

Գ. Մեսյանի երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարի, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1911, 48 էջ։
  • Իմաստուն եզը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1912, 31 էջ։
  • Ոսկե պոզը, Թիֆլիս, Թիֆլիս, 1913, 16 էջ։
  • Քավոր Գաբրիելը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1913, 30 էջ։
  • Բադալը, Թիֆլիս, 1926, 16 էջ։
  • Խրճիթում, Թիֆլիս, 1926, 16 էջ։
  • Վանիկը, Թիֆլիս, 1926, 16 էջ։
  • Ճիթ-ճիթը, Թիֆլիս, 1927, 16 էջ։
  • Մայրը, Թիֆլիս, 1927, 16 էջ։
  • Ճուտիկը հրշեջ, 1929, 16 էջ։
  • Մայրիկից վրեժ, Թիֆլիս, Թիֆլիս, 1929, 16 էջ։
  • Միասին ու ջոկ-ջոկ, Թիֆլիս, 1929, 16 էջ։
  • Վագրն ու կատուն, Թիֆլիս, 1929, 14 էջ։
  • Մենք էլ ենք կառուցում, Թիֆլիս, Սախելգամի, 1933, 68 էջ։
  • Պատմվածքներ, Թիֆլիս, Սախելգամի, տպարան Ա. Մյասնիկյանի անվան «Զարյա վոստոկա»-ի, 1936, 112 էջ։
  • Մեր ծիծեռնակները, Երևան, Հայպետհրատ, 1961, 247 էջ։

Գ. Մեսյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Բելիխ, Լ. Պանտելեև, Շկիդ հանրապետությունը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1937, 411 էջ։
  • Գ. Բելիխ, Լ. Պանտելեև, Շկիդ հանրապետությունը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 487 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 468.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 379.
  3. «AV Production - Գևորգ Մեսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2007
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Մեսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 468