Գևորգ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Մարտիրոսյան
Ի ծնեԳևորգ Իշխանի Մարտիրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1975 (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Գևորգ Իշխանի Մարտիրոսյան (Gev Mart, հոկտեմբերի 23, 1975(1975-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մարտիրոսյանը ծնվել է 1975 թվականին Երևանում՝ նկարչի ընտանիքում։ 1986-1990 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1991-1995 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում։ 2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1998 թվականից մասնակցում է ցուցահանդեսների։

Աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի «Z Gallery»-ում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատկերասրահ, Գևորգ Մարտիրոսյան, «Դրօշակ» մայիս, N5 (1608) 2009.