Գևորգ Մանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Մանասյան
Ծնվել էապրիլի 2, 1953(1953-04-02) (71 տարեկան)
Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1972) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1977)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Գևորգ Ցոլակի Մանասյան (ապրիլի 2, 1953(1953-04-02), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ Հայաստանի գուսանական երգի պետական համույթի գեղարվեստական ղեկավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2019)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1977 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և դիրիժորական բաժինները։ 1978-1983 թվականներին՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գործիքային մասի ղեկավար, 1991-1994 թվականներին՝ երաժշտական մասի, 1994-1997 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների, 1996-1998 թվականներին՝ «Հին Երևան» վոկալ-գործիքային անսամբլի, 1989-1993 թվականներին և 2000 թվականից՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1984 թվականից միաժամանակ դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1996 թվականից՝ նաև կոնսերվատորիայում։ 1980 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է դաշնամուրային տրիո, երկու դաշնամուրային կոնցերտ, երկու կոնցերտ քանոնի համար, պարային և երգ-պարային մեղեդիներ (Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի խոսքերով), էստրադային և ժողովրդական երգեր, օրհներգ՝ Եվրոպայի թեթև ատլետիկայի մրցումների համար (1-ին մրցանակ՝ 2005) և այլն[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին