Գևորգ Հյուրմյուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Հյուրմյուզյան
Ծնվել էնոյեմբերի 11, 1797(1797-11-11)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 11, 1876(1876-04-11)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
Մասնագիտությունթարգմանիչ և մշակութային գործիչ

Գևորգ Հյուրմյուզյան (Հյուրմյուզ) (նոյեմբերի 11, 1797(1797-11-11)[1], Կոստանդնուպոլիս - ապրիլի 11, 1876(1876-04-11)[1], Վենետիկ, Իտալիա), հայ թարգմանիչ, եկեղեցական, կրթական, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վենետիկի Մխիթարյանների վարժարանում։ Մխիթարյան միաբանության անդամ (1819), աբբահայր (1846)։ Մինչև 1848 թվականը հայկաբանություն է դասավանդել Կ. Պոլսի և Վենետիկի Մխիթարյան վարժարաններում։ Հյուրմյուզյանը (եղբոր՝ Էդուարդ Հյուրմյուզյանի հետ) թարգմանել է Շ. Ռոլենի «Հնախօսութիւն» (հատոր 1-6, 1825-1829) աշխատությունը, որով առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվել Հին Եգիպտոսի, Ասորեստանի, Բաբելոնի, Մարաստանի, Պարսկաստանի, Հունաստանի և Մակեդոնիայի պատմությունը։ Թարգմանել է նաև Պ. Կոռնելի «Պոլիկտոս վկա Հայկազն» (1858), Ժ. Ռասինի «Գոթողիա» (1862), Պ. Մետաստազիոյի «Թեմիստոկլես» (1886, «Բազմավեպ», № 4-6) չափածո ողբերգությունները, գրել կատակերգություններ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Կռիլով Իվան։ Առակներ։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1944.- 125, 3 չհ. էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 458