Գևորգ Հատիտյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Հատիտյան (1924, ապրիլի 19 - 1984, հունվարի 5) - հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956-ից։
Ծնվել է Հալեպ (Սիրիա) քաղաքում։ 1940-ին ավարտել է տեղի Կրթասիրաց ազգային վարժարանը։ Աշխատակցել է «Զարթոնք», «Արարատ» օրաթերթերին, «Հայ գիր», «Ծիածան», «Կայծ» գրական ամսագրերին։ 1946-ին ներգաղթել է Հայաստան և բնակություն հաստատել Լենինական քաղաքում։ 1952-ին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1963-ից ֆրանսերեն է դասավանդել Լենինականի միջնակարգ դպրոցներում։ Կյանքի վերջին տարիներին հայ գրականություն է դասավանդել Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1959-ին «Արագած» ալմանախում տպագրվել է Դանիել Վարուժանին նվիրված նրա ընդարձակ ուսումնասիրությունը։ Մահացել է Լենինականում։[1]
[խմբագրել] Գ. Հատիտյանի երկերի մատենագրություն
- Ռուբեն Սևակ (գրաքննադատական վերլուծության փորձ), Երևան, Հայպետհրատ, 1959, 87 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 285.