Գևորգ Կառվարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գևորգ Կառավարենցից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Արաբաջյան (այլ կիրառումներ)
Գևորգ Կառվարենց
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Գէորգ Արապաճեան
Ծնվել էմայիսի 18, 1892(1892-05-18)
ԾննդավայրԲոլու, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1946(1946-09-05) (54 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄխիթարյան վարժարան
ԱշխատավայրԱրևագալ
ԶավակներԺորժ Կառվարենց
Գևորգ Կառվարենց Վիքիդարանում

Գևորգ Կառվարենց (Արաբաջյան) (մայիսի 18, 1892(1892-05-18), Բոլու, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1946(1946-09-05), Միլան, Իտալիա[1], թաղված է Սուրբ Ղազար կղզու գերեզմանատանը), հայ բանաստեղծ։

Կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է Զմյուռնիայի Մխիթարյան վարժարանում։ Ավարտել է Պարտիզակի ամերիկյան բարձրագույն վարժարանը և Իզմիրի ամերիկյան քոլեջը։ Մինչև Առաջին աշխարհամարտը (1914) ուսուցչություն է արել Էնկյուրիի հայկական վարժարաններում, ապա Սկյուտարի Սեմերճյան նախակրթարանում։ Կ. Պոլսում, ապա 1922-1943 թվականներից Հունաստանի տարբեր քաղաքներում զբաղվել է մանկավարժական և խմբագրական աշխատանքներով։ 1930-ականներին Անտոն Կազելի, Գաբրիել Լազյանի և Վազգեն Եսայանի հետ Աթենքում խմբագրել է «Արևագալ» գրական հանդեսը։

Լույս են տեսել Գևորգ Կառվարենցի «Ծովեր» (1913)[2], «Գերեզմանի ծաղիկներ» (1921), «Տավիղ էվոլեան» (1931), «Բանաստեղծութիւն» (1977) բանաստեղծությունների ժողովածուները[3][4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  2. Կառվարենց, Գեւորգ (1913). Ծովեր: Ինքներգութիւն, հողերգութիւն, մարդերգութիւն. տպ. Մանուկ Յ. Գօչունեան.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «AV Production - Գևորգ Կառվարենց». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:
  6. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005, էջ 566։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Կառվարենց» հոդվածին։