Գևորգ Կակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Կակոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 9, 1942(1942-06-09)
Կահիրե, Եգիպտոս
Երկիր Լիբանան
Մահացել էնոյեմբերի 25, 1969(1969-11-25) (27 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Մասնագիտություներաժիշտ

Գևորգ Արայի Կակոսյան (հունիսի 9, 1942(1942-06-09), Կահիրե, Եգիպտոս - նոյեմբերի 25, 1969(1969-11-25), Կահիրե, Եգիպտոս մահացած է Կահիրեում, թաղված է Բեյրութում[1]), հայ օպերային երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Բեյրութի ազգային երաժշտանոցը, 1966-1968 թվականներին կատարելագործվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայում, Սիենայի Չիկիանա երաժշտական ակադեմիայի դասընթացներում[2]։

1968-1969 թվականներին Կակոսյանը մենահամերգներով հանդես է եկել Երևանում (երգել Դոն Բազիլիոյի դերերգը Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում)։ Մենահամերգներում երգել է հայ դասական ու ժամանակակից (Կոմիտաս, Տիգրան Չուխաճյան, Արմեն Տիգրանյան, Դ. Ղազարյան և ուրիշներ), արևմտաեվրոպական (Լյուդվիգ վան Բեթհովեն, Ռոբերտ Շուման, Մոդեստ Մուսորգսկի, Մորիս Ռավել, Ջորջե Էնեսկու և ուրիշներ) կոմպոզիտորների օպերային և կամերային երկեր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Կակոսյանը մահացել է 1969 թվականի նոյեմբերի 25-ին, Կահիրեում, թաղված է Բեյրութում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գէորգ Կակոսեան, Բեյրութ, 1974։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Գևորգ Կակոսյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]