Գևորգ Գյուրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Գյուրճյան
Ծնվել է1860
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան վայրԲաբերդ, Թուրքիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունբժիշկ

Գևորգ Գյուրճյան (1860, Խարբերդ, Խարբերդի նահանգ - 1915, Բաբերդ), հայ դեղագործ։

Ծնվել է 1860 թվականին Խարբերդի նահանգի կենտրոն Խարբերդ քաղաքում։ Ունեցել է դեղագործական կրթություն և աշխատել է որպես դեղագործ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան զորաբանակ ու ծառայել որպես զինվորական դեղագործ։ Սպանվել է 1915 թվականին Բաբերդում՝ 55 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։