Գևորգ Բուրջալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Բուրջալյան
Ծնվել էապրիլի 14, 1869(1869-04-14)[1][2]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 10, 1924(1924-12-10)[1][2] (55 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Մարգարիտա Սավիցկայա

Գևորգ Սարգսի Բուրջալյան (նաև՝ Գեորգի Բուջալով , ապրիլի 14, 1869(1869-04-14)[1][2], Աստրախան, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 10, 1924(1924-12-10)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան։

Եղել է ռեժիսոր, դերասան Արշակ Բուրջալյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Բուրջալյանը ծնվել է 1869 թվականին, Աստրախանում։ Սովորել է բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1898 թվականից մասնակցել է արվեստի և գրականության կյանքին։ Հետագայում Ստանիսլավսկու թատերախմբի հետ տեղափոխվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոն, որտեղ խաղացել է 38 դեր։ 1921 թվականին եղել է թատրոնի 4-րդ ստուդիայի ղեկավարը։ Մեծ ներդրում է ունեցել թատրոնի պատմության հավաքագրման և թանգարանի ստեղծման գործում։ Եղել է մի շարք ներկայացումների երկրորդ ռեժիսորը[3]։

Խաղացել է բնութագրային էպիզոդիկ դերեր, աչքի ընկել կատարման վիրտուոզ վարպետությամբ։ Լավագույն դերերից են՝ Վասիլի Շույսկի (Ա․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոանովիչ արքան»), Պաստոր Կոլլին (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ»), Պապ (Իբսենի «Պեր Գյունտ»)։ Մասնակցել է Մոսկվայում հայկական սիրողական ներկայացումներին, իսկ 1909–1910 թվականներին, Օվի Սևումյանի հետ, կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել Սունդուկյանի և Շիրվանզադեի պիեսները։ Կոնստանտին Ստանիսլավսկին բարձր է գնահատել իր անմիջական օգնական Բուրջալյանին, իսկ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն նրան անվանել է Մոսկվաի Գեղարվեստական թատրոնի դրոշակակիր։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սամուել Գիպ, կամ Լակեյ-խաբեբա», 1916
  • «Երկրի և երկնքի գույները», 1918
  • «Տնային հռետորը», 1920

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 242.
  3. «Գևորգ Բուրջալյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 628