Գևորգ Ատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Ատրյան
Ծնվել էհունիսի 30, 1947(1947-06-30) (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Լիտերատուրնայա Արմենիա և ՀԳՄ
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1970) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1979)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Գևորգ Ատրյան (Գևորգ Սերգեյի Խաչատրյան, հունիսի 30, 1947(1947-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։ Կիսել է տոհմական Խաչատրյան ազգանունը և երկրորդ մասը՝ Ատրյան դարձրել է իր գրական անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1975-1979 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979-1981 թվականներին վարել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի արձակի ու պոեզիայի բաժինը։ 1981 թվականից աշխատել է ՀԳՄ վարչությունում որպես գրական խորհրդական։ Միաժամանակ 1980 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում։

Գրել է ժամանակակից հայ և ռուս գրականության հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածներ, նշանավոր գրողների հետ երկխոսություններ, որոնք տպագրվել են ինչպես հանրապետական, այնպես էլ ԽՍՀՄ գրական մամուլում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 67.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ատրյան» հոդվածին։