Գևորգ Ապտուլլահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Ապտուլլահ
Ծնվել է1839
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1916
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան
Մասնագիտությունթարգմանիչ, լուսանկարիչ և արվեստագետ

Գևորգ Ապտուլլահ (1839, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1916), հայ լուսանկարիչ-արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ 1858 թվականին ավարտելով ուսման ընթացքը, վերադարձել է Կ. Պոլիս, նվիրվել լուսանկարչական աշխատանքին, որը նոր-նոր էր մուտք գործում Թուրքիա։ Սերտորեն կապված է եղել հայ մշակութային կյանքին։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1874 թվականին նրա թարգմանությամբ հրատարակվել է գերմանացի արևելագետ Մորդմանի աշխատությունը բևեռագրերի մասին։ Անձնական ծանոթություն և գրավոր կապ է ունեցել ականավոր հայ արվեստագետների հետ, այդ թվում Պետրոս Ադամյանի, Հավհաննես Այվազովսկու և ուրիշների[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 104.