Գևորգ Ազնավուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Ազնավուր
արմտ. հայ.՝ Գէորգ Ազնաւուր
Ծնվել է1861[1][2]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 11, 1920(1920-11-11)[1][2]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբուսաբան
ԱնդամակցությունՖրանսիայի բուսաբանության ընկերություն[1][2]

Գևորգ Վիգենի Ազնավուր (Ազնվանուրյան) (1861[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 11, 1920(1920-11-11)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ բուսաբան։

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Կ. Պոլսի և նրա շրջակայքի բույսերից ԱԱզնավուր հավաքել և ստեղծել է հարուստ հերբարիում։ 1896-ից եղել է Ֆրանսիայի բուսաբանության ընկերության անդամ։ 1897–1918-ին ուսումնասիրել է Կոնիայի, Մերզիֆոնի, Սիրա կղզու, Արևմտյան Հայաստանի շրջանները։ Ա. նկարագրել 193 նոր բույսեր։ Նրա չտպագրված, մեծածավալ հատորները (ձեռագիրը գտնվում է Էդինբուրգի համալսարանի բուսաբանության ամբիոնում) նվիրված եև Կ. Պոլսի և նրա շրջակայքի բուսական աշխարհին։ ԱԱզնավուր մահացել է նոյեմբերի 11-ին, Կ. Պոլսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ազնավուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 120
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։