Գրքաշրջանառություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտոբուսի կանգառում թողած գիրք
Գրքաշրջանառություն կամ բուքքրոսինգ (անգլերեն՝ bookcrossing), հասարակական շարժում, որի հետևորդները որևէ գիրքը կարդալուց հետո թողնում են այն ինչ-որ մի հասարակական վայրում (այգում, սրճարանում, գնացքում, մետրոյում), որ մեկ այլ, պատահական մարդ կարողանա գտնել այդ գիրքը և կարդալ: Կարդալուց հետո այդ մարդը նախորդի նման պետք է նույնպես թողնի այդ գիրքը հասարակական վայրում: Գրքերի «շրջանառության» գործընթացին շատերը հետևում են հատուկ ինտերնետային կայքերի միջոցով: