Գրունտի խտացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրունտի խտացում, գրունտի ամրությունը մեծացնող և ջրաթափանցությունը նվազեցնող արդյունավետ եղանակ։ Խտացումից են կախված կառույցի որակը և երկարակեցությունը։ Լինում է մակերևույթային և խորքային։ Մակերևութայինի դեպքում օգտագործում են տարբեր տիպի ճանապարհագլդոններ, տոփանող մեքենաներ և այլն։ Խորքային խտացումն իրականացվում է ուղղաձիգ ջրաքաշ, խողովակների, երկաթբետոնե ցցերի միջոցով կամ այլ եղանակներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 93