Գրոմադաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրոմադաներ (ուկրաիներեն՝ Громади, громада, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն) — հասարակություն, համայնք), ուկրաինական մտավորականության կուլտուր-լուսավորական կազմակերպություններ։

Ստեղծվել են 1861 թվականի գյուղացիական ռեֆորմից հետո, Կիևում, Խարկովում, Պոլտավայում, Չեռնիգովում, այլ քաղաքներում։ Փորձել են ուկրաինաիա ժողովրդի սոցիալական և ազգային ճնշման դեմ պայքարը փոխարինել կուլտուր-լուսավորական գործունեությամբ։ Լեգալ և անլեգալ հրատարակում էին ուկրաինաի գրականություն, կազմակերպում կիրակնօրյա դպրոցներ, զբաղվում բանահավաքությամբ։ Գրոմադաների անդամների մեծ մասն ուկրաինաի ազգի անդասակարգայնության ազգայնական տեսության կողմնակից էր, ողջունում էր 1861 թվականի գյուղացիական ռեֆորմը, դատապարտում 1863-1864 թվականների Լեհական ապստամբությունը, հարում ռուս լիբերալներին։ Գրոմադաների նշանավոր գործիչներ են եղել Վլադիմիր Անտոնովիչը, Մ․ Պ․ Գրագոմանովը, Պ․ Պ․ Չուբինսկին։ 1861-1862 թվականներին Պետերբուրգում հրատարակել են «Օսնովա» հանդեսը։

1876 թվականին ցարական կառավարությունը արգելեց գրոմադաների գործունեությունը։ Կիևյան «Ստարայա Գրոմադա»-ի անդամների մի մասը Դրագոմանովի գլխավորությամբ վտարանդվեց Շվեյցարիա, որտեղ 1878-1882 թվականներին հրատարակում Էր «Գրոմադա» ժողովածուն։ 19-րդ դարում 80-ական թվականներին Ուկրաինայի գրոմադականները համախմբվեցին «Կիևսկայա ստարինա» հանդեսի շուրջը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 234