Գրիշա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Գրիգորյան
Ծնվել էապրիլի 15, 1956(1956-04-15) (68 տարեկան)
ԾննդավայրՈւզունթալա, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Գրիշա Արամայիսի Գրիգորյան (ապրիլի 15, 1956(1956-04-15), Ուզունթալա, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), վիրաբույժ, վնասվածքաբան։ Հայաստանի բանակի բժշկական ծառայության պահեստի մայոր՝ (2000 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1967 թվական)։ 1955-1958 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր-ում։ 1967-2000 թվականներին աշխատել է Տաջիկստանում, ՀԽՍՀ ՆԳ համակարգում, Երևանի 12-րդ պոլիկլինիկայում, 2-րդ բուժսանմասի վնասվածքաբանական կետում։ 2000-2002 թվականներին՝ ՀՀ ՊՆ № զորամասի բուժմասի պետ։ 2002 թվականին զորացրվել է։

1988 թվականին ստեղծել է երևանաբնակ իջևանցիների «Այգեհովիտ» ինքնապաշտպանական աշխարհազորը, կամավոր մեկնել Իջևանի շրջանի Այգեհովիտ, Վազաշեն և Ազատամուտ գյուղերը, կազմակերպել բուժօգնություն, շրջան առաքել զինամթերք, սննդամթերք, վառելանյութ։ 1991 թվականին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան, արժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։