Գրիմ եղբայրներ (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիմ եղբայրներ (այլ կիրառումներ)
Գրիմ եղբայրներ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Ռուսաստան
Սամարա
Ժանրերփոփ-ռոք
սոֆտ-ռոք
Գործունեություն1998–ներկա
Կայքgrimrock.ru
Անդամներ
Կոնստանտին Բուրդաև
Նախկին անդամներ
Բորիս Բուրդաև (1998—2009)
Մաքսիմ Մալիցկի (2003—2008)
Անդրեյ Տիմոնին (2004—2008)
Ալեքսանդր Օլխին (2009—2010)
Դենիս Պոպով (2004—2011)
Անտոն Լուկյանչուկ (2010—2012)
Կատյա Պլետնյովա (1999—2001, 2009—2012)
Դմիտրի Կրյուչկով (2008—2012)
Կոնստանտին Ռոդիոնով (2010—2012)
Իվան Վասյուկով (2012)
 Bratya Grimm Վիքիպահեստում

Գրիմ եղբայրներ (ռուս.՝ Братья Грим, արտասանվում է՝ Բռատյա Գրիմ) ռուսական երաժշտական խումբ, հիմնվել է զույգ եղբայրներ Բորիս և Կոնստանտին Բուրդաևների կողմից Սամարայում։ Խումբը հանդես է գալիս փոփ-ռոք և սոֆթ-ռոք ոճերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիմ եղբայրներ խումբը հիմնվել է 1998 թվականին զույգ եղբայրներ Բորիս և Կոնստանտին Բուրդաևների կողմից (ծնվել են 1981 թ. հունիսի 6-ին Սամարայում)։ 2005 թ. երաժիշտները ծանոթանում են պրոդյուսեր Լեոնիդ Բուռլակովի հետ, և վերջինս սկսում է աշխատել խմբի հետ։ 2005 թ. խումբը թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը։ 2006 թ. Նոր Զելանդիայում խումբը ձայնագրեց երկրորդ՝ «Իլյուզիյա» ալբոմը, որը դրական գնահատականների արժանացավ քննադատների կողմից[1]։ 2007 թ.-ին խումբը հրաժարվում է պրոդյուսերից։ Նույն թվականի աշնանը Կիևում ձայնագրում են երրորդ ալբոմը։

2008 թ. ամռանը խմբի կազմում փոփոխություններ են տեղի ունենում, իսկ 2009 թ. մարտի 6-ին, ստեղծագործական տարաձայնությունների պատճառով խումբը դադարեցնում է իր գործունեությունը։ Բորիս Բուրդաևը որոշում է վերցնել ստեղծագործական արձակուրդ, իսկ Կոնստանտինը շարունակում է աշխատանքը, և երկու օր անց, մարտի 8-ին, Մոսկվայի ակումբներից մեկում ակուստիկ համերգ է տալիս։

2009 թ. օգոստոսից մինչ 2010 թ. մարտը խումբը հանդես է գալիս «Գրիմ» անվանումով, և թարմացված կազմով թողարկում է «Лаос» և «Самолёты» սինգլները։ 2009 թ. դեկտեմբերին խումբը մասնակցեց «Մաշինա վրեմենի» խմբի հոբելյանական համերգին, կատարելով «Սվեչի» երգը[2]։

2009 թ. Կոնստանտինը, Բորիսի նախկին կին Կատյա Պլետնյովայի հետ մասնակցեցին «Խերոին» ռոք-մյուզիքլի ձայնագրություններին[3][4]։ Ռոք-մյուզիքլի ներկայացումը կայացավ 2010 թ. մարտի 24-ին Մոսկվայի ակումբներից մեկում[5]։

2010 թ. մարտին Կոնստանտինը հայտարարեց խմբի նախկին «Բրատյա Գրիմ» անվան վերականգնման մասին[6]։ Բորիսը չվերադարձավ խումբ, և Կոնստանտինը հավաքեց երաժիշտների նոր կազմ։ Նույն ամսում թողարկվեց «Вернись» նոր սինգլը։ 2010 թ. հոկտեմբերի 14-ին խումբը թողարկեց թվով չորրորդ ստուդիական ալբոմը, որը ստացավ «Крылья Титана» անվանումը՝ 11 երգով և 3 բոնուս կատարումով։

2010 թ. դեկտեմբերի 16-ին, 30 տարեկան հասակում սրտի անբավարարվածությունից մահացավ Կոնստանտին Բուդաևի կինը՝ Լեսյա Խուդյակովան։ 2011 թ. հունիսի 12-ին խումբը ներկայացրեց Ռուսաստանը Ռուս-Գերմանական բարեկամության փառատոնին Բեռլինում[7]։

2011 թ. աշնանը սկսեցին լուրեր տարածվել Բորիս Բուրդաևի բեմ վերադառնալու մասին, նոր՝ «Lirrika» խմբի կազմում։ Խմբի առաջին ելույթը կայացավ նոյեմբերի 15-ին Մոսկվայի «16 տոնն» ակումբում, սակայն հետագա համերգները դադարեցին, և թե ինչով է այժմ զբաղված Բորիսը պարզ չէ։

2012 թ. սեպտեմբերի 15-ին Կոնստանտին Բուրդաևը ամուսնանում է Թամարա Բելոտելովայի հետ։

2012 թ. դեկտեմբերին Կոնստանտինը ցրում է խմբի երաժիշտներին, և սկսում նոր կազմ հավաքել։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ
  • 2005 «Братья Гримм»
  • 2006 «Иллюзия»
  • 2007 «Марсиане»
  • 2010 «Крылья Титана»
Սինգլներ
  • 2005 «Хай, Пипл!» (մաքսի-սինգլ)
  • 2006 «Весенние сказки Братьев Грим»
  • 2006 «Дыхание»
  • 2006 «Пчела»
  • 2006 «Амстердам»
  • 2006 «Хай, Пипл! 2007» (մաքսի-սինգլ)
  • 2007 «Вавилон»
  • 2010 «Вернись»
Տեսաերիզներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիմ եղբայրներ (խումբ)» հոդվածին։