Գրիլա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիլա (իսլանդերեն՝ Grýla), իսլանդական դիցաբանական կերպար, հսկա հրեշ, որը ապրում է Իսլանդիայի սարերում: Անկարգ երեխաներին վախեցնելու միջոց. ծնողները պատմում են իրենց երեխաներին պատմություններ այն մասին, թե ինչպես է Գրիլան Սուրբ Ծննդյան գիշերը իջնում սարերից և փնտրում անկարգներին, որոնք չեն ցանկանում ուտել կամ անընդհատ նվնվում են: