Գրիգոր (մանրանկարիչ, 14-15-րդ դարեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր (մանրանկարիչ) (այլ կիրառումներ)
Գրիգոր
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրանկարիչ

Գրիգոր, XIV—XV դարերի հայ մանրանկարիչ։ Կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ Ենթադրվում է, որ ստեղծագործել է Տաթևում։

Գրիգորի նկարազարդած ձեռագրերից մեզ է հասել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող № 6305 Ավետարանը, որի մանրանկարներն աչքի են ընկնում զարդային հարդարանքի առատ օգտագործմամբ։ Գեղեցիկ են նկարչի ստեղծած արևելյան նշաձև մեծ աչքերով և ընդգծված հոնքերով կերպարները, որոնք իրենց գույնզգույն զգեստներով ավելի նման են հասարակ մարդկանց, քան սրբերի։ Մեղմ, թավշանման պարզ գույների ներդաշնակությունը մանրանկարներին հաղորդում է մեծ հմայք։ Ձեռագրում պատկերված են Նոր և Հին կտակարանների դրվագներ։ Առանձնապես հետաքրքրական են հայկական մանրանկարներում սակավ հանդիպող հեծյալ «սուրբ զորավարների» կերպարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 211